Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀԳՄ հերթական համագումարը նախատեսվում է հոկտեմբերի 20-ին

ՀԳՄ հերթական համագումարը նախատեսվում է հոկտեմբերի 20-ին
04.10.2013 | 16:45

Այսօր գրողների միությունում տեղի է ունեցել ՀԳՄ վարչության նիստ: Վարչության որոշմամբ` հոկտեմբերի 20-ի նախատեսվում է ՀԳՄ հերթական համագումարը, որի ընթացքում կդրվի նախագահի ընտրության հարցը:

Հավանական թեկնածուների թվում է Էդուարդ Միլիտոնյանը, ով ՀԳՄ նախագահի ներկայիս պաշտոնակատարն է: Ըստ շրջանառվող լուրերի` առաջադրվելու է նաև Հովիկ Հովեյանի թեկնածությունը: Նախագահական ընտրություններից անմասն չեն մնալու նաև երիտասարդ գրողները: Վերջիններս առաջադրելու են իրենց թեկնածուին: Ըստ մեր տեղեկությունների` երիտասարդ գրողների շրջանում քննարկվում է 2-3 անուն: Հավանական թեկնածուների անունները չեն բարձրաձայնվում: Հարկ է նշել, որ գրողներից ոմանք առհասարակ տեղյակ չեն ընտրական անցուդարձից: Իսկ ընտրական տրամադրությունները թեժ չեն, սենսացիաներ չեն խոստանում:
Ավելին, գրողների կարծիքով` ոչ վաղ անցյալում եղած խժդժություններն էլ արհեստական էին ու հրահրվում էին լրատվամիջոցների կողմից: Գրողական այս համերաշխությունը փոքր-ինչ տարօրինակ է թվում: Վերջին շրջանում հաճախ է խոսվում նաև գրողների միությունը բարեփոխելու մասին, և իհարկե, բարեփոխում ասվածը կապվում է ՀԳՄ նորընտիր նախագահի հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ